Հոկտեմբերի 18-ի երեկոյան, Նեւադայում մեկնարկել է ԱՄՆ պահպանողական ուժերի հանրահավաքների շարքը, որն ստացել է Tea Party Express անվանումը: Այն նվիրված է ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրություններին:
Հավաքվածների առջեւ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածու Սարա Փեյլինը:
Getty Images գործակալությունը NEWSru.co.il-ի խմբագրություն է ներկայացրել Նեւադայում հանրահավաքների ժամանակ արված նկարներ լուսանկարիչ Սփենսեր Փլաթոմի կողմից: Նկարներից մեկի վրա կարելի է տեսնել զուգարանի թուղթ, որն առաջարկել են հանրահավաքի մասնակիցներին: Զուգարանի թղթի վրա տպված են եղել ամերիկացի տարբեր քաղաքական գործիչների եւ ֆինանսիստների դիմանկարներ` ծաղրական գրառումներով:
Նշենք, որ զուգարանի թղթից հասել է բոլորին` ե՛ւ աջերին, ե՛ւ ձախերին: Թղթի վրա է հայտնվել նաեւ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջո Բայդենի (Դեմոկրատական կուսակցությունից), նախկին նախագահ Ջորջ Բուշի եւ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին (Հանրապետական կուսակցությունից), նախագահի նախկին թեկնածու Ջոն ՄքՔեյնի, Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսիի եւ այլոց դիմանկարները:





























