ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հիմա հարաբերություններն ավելի լարված են, քան սառը պատերազմի ժամանակ։ Դրանք ոչնչացնում են աշխարհի երկու խոշորագույն երկրների միջեւ վստահության վերջին մնացորդները։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Bild–ին տված հարցազրույցում։
«ՌԴ –ի ու ԱՄՆ-ի միջեւ կոնֆլիկտի պատճառները շատանում են։ Թվում է, թե վստահության վերջին նշույլներն էլ կանհետանան։ Եթե այսպես շարունակվի՝ մենք կվերադառնանք երկու խոշորագույն երկրների միջեւ առճակատման ժամանակներին»,- մեջբերում է պարբերականը Շթայնմայերին։ Սառը պատերազմի ժամանակների հետ այս իրավիճակը համեմատելը սխալ է, վստահ է Գերմանիայի արտգործնախարարը։ «Այն ինչ հիմա է կատարվում, ավելի վտանգավոր է։ Առաջ աշխարհը երկու մասի էր բաժանված, բայց Մոսկվան ու Վաշինգթոնը գիտեին, թե որտեղ են անցնում իրենց «կարմիր գծերը» ու հարգում էին դրանք»։ Ժամանակակից տարածաշրջանային հակամարտությունները ու խոշոր երկրների նվազող ազդեցությունը աշխարհը քաղաքական գորչծիչների համար «շատ ավելի անկանխատեսելի են դարձնում», համարում է Շթայնմայերը,փոխանցում է DW–ն։
Գերմանիայի արտգործնախարարը ԱՄՆ-ին ու Ռուսաստանին կոչ է արել շարունակել երկխոսությունը ու համատեղ ջանքեր գործադրել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Այդ ճանապարհին առաջին քայլը, նրա խոսքով, պետք է դառնա հումանիտար օգնության ու դեղամիջոցների մատակարարումը պաշարված Հալեպին։



























