Սաքսոնիայի ոստիկանությունը Խեմնիցում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հետախուզում է 22-ամյա սիրիացի Ջաբեր Ա.-ին: Նրա լուսանկարը հրապարակավել է ոստիկանության կայքում, փոխանցում է DW-ն:

Ոստիկանական գործողությունը Խեմնիցում սկսվել էր հոկտեմբերի 8-ի գիշերը՝ Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունից ահազանգ ստանալուց հետո: Բնակելի տան տարհանումից հետո ոստիկանները գրոհով վերցրել էին բնակարանը, որում ապրում էր կասկածյալը: Ռումբ  գտնել չի հաջողվել, սակայն Սաքսոնիայի քրեական ոստիկանության վարչության ներկայացուցչի խոսքով՝ հայտնաբերվել են պայթուցիկ նյութի հետքեր: