Գերմանիայի Խեմնից քաղաքի ոստիկանությունը ենթադրյալ ահաբեկչի որոնողական աշխատանքների շրջանակներում երեք մարդու է ձերբակալել, որոնք կապ են ունեցել նրա հետ: Այս մասին հայտնել է Սաքսոնիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ խոսքը սիրիացի Ջաբեր Ալբաքրի ծանոթների մասին է, որին հատուկ ծառայությունները փորձել են ձերբակալել այսօր առավոտյան: «Նրանք ժամանակավորապես ձերբակալվել են, ընթանում է հարցաքննություն»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: