Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Եվրոպա» առեւտրի կենտրոնում դիմակավոր երկու տղամարդ էլեկտրական սղոցով հարձակվել են հաճախորդների վրա: Զոհվել է մեկ մարդ: Հարձակվողները ձերբակալվել են, հայտնում է «Խարտիա 97»-ը:

Առեւտրի կենտրոնի սրճարանի աշխատակցուհին պատմել է, որ հարձակվողները երկուսն են եղել: Նրանք վազում էին մարդկանց հետեւից:

Նրանցից մեկը հարձակվել է կենտրոնի 2 աշխատակցուհիների վրա, որոնցից մեկին վիրավորել է, իսկ մյուսին՝ սպանել:

«Ազատություն ռադիոկայանի» բելառուսական ծառայությունը հայտնում է, որ կա մի քանի վիրավոր:

Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: