ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում անհայտ անձինք պատանդ են վերցրել McDonald’s ռեստորանի այցելուներին, հայտնում է АВС-ն: Միջադեպը տեղի է ունեցել Լեյքլենդ քաղաքում: Հաղորդվում է, որ մի խումբ զինված մարդիկ սկզբում առեւանգել են մեքենան, հետո մտել ռեստորան եւ այցելուներին պատանդ վերցրել:

Ոստիկանները շղթայել են ռեստորանը: Դեռեւս չարագործների եւ պատանդների թիվը հայտնի չէ: