Չեչնիայի Գուդերմեսի շրջանում փոխհրաձգություն է կատարվել իրավապահների եւ գրոհայինների միջեւ, հայտնում է Lenta-ն:

Ոստիկանական պահակակետի մոտ սպանվել են 8 բանդիտներ: Ոստիկանները ճանապարհային պահակակետի մոտ կրակ են բացել, երբ գրոհայինները չեն կատարել ընթացող երկու մեքենաներից դուրս գալու իրենց պահանջը:

Տուժել է 4 ոստիկան, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: