ԱՄՆ չորս նահանգներում առնվազն 14 մարդ է զոհվել «Մեթյու» փոթորկի հետեւանքով, հայտնում է ABC News-ը:

Նախօրեին հաղորդվել է, որ ԱՄՆ տարբեր նահանգներում «Մեթյու» փոթորկի հետեւանքով 10 մարդ է զոհվել: Իշխանությունները հաստատել են Ջորջիա նահանգում երեք մարդու զոհվելու հանգամանքը, եւս չորսի՝ Ֆլորիդայում եւ երեքի՝ Հյուսիսային Կարոլինայում:

ABC News-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին փոթորկի հետեւանքով զոհվել են Ֆլորիդայի եւս երկու բնակիչներ, Ջորջիայի մեկ բնակիչ, ինչպես նաեւ Հյուսիսային Կարոլինայի մեկ բնակիչ, ով կորցրել է մեքենայի կառավարումը եւ խեղդվել նեղուցում:

Նահանգների իշխանությունների տեղեկություններով՝ Հարավային Կարոլինայում էլեկտրականությունից զրկվել են  670,716 տներ, Հյուսիսային Կարոլինայում՝ 768,856, իսկ Ֆլորիդայում՝ 561,862: