Շվեդական Մալմյո քաղաքի կենտրոնում գտնվող Babel ակումբի շենքի մոտ գիշերը հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sydsvenskan-ը: Պարբերականի տվյալներով՝ զոհեր չկան:

«Այնտեղ ինչ-որ պայթյուն է որոտացել, որը, կարծես, լրջորեն վնասել է շենքը: Եվ, որքան հայտնի է, մարդկանց շրջանում տուժածներ չկան»,- պարբերականին ասել է ոստիկանության հերթապահ աշխատակից Մարտին Կառլսոնը:

Անհայտ անձինք պայթուցիկ սարքը շենքի առջեւ տեղադրել են, երբ գիշերային ակումբն արդեն փակ է եղել: Պայթյունի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ արթնացրել է նաեւ հարեւան փողոցների բնակիչներին:

Ձերբակալվածներ առայժմ չկան, դեպքի վայրը շղթայված է ոստիկանների կողմից: