Չինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում բնակելի շինությունների փլուզման հետեւանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:

Հոկտեմբերի 10-ի առավոտյան, տեղական ժամանակով 4-ի սահմաններում չորս բնակելի շինություն է փլուզվել: Փլատակների տակ է մնացել շուրջ երկու տասնյակ մարդ: 13 մարդու դուրս են բերել, որոնցից 8-ը մահացել են:

Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում է: