Արեւմուտքը հազիվ թե Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի Սիրիայի օրինական իշխանություններին օգնություն ցուցաբերելու պատճառով: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողներին ասաց քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցներից եւ դրանց հետեւանքներից Արեւմուտքն ինքն էլ է հոգնել: Այդ մասին ավելի հաճախ է բարձրաձայնվում Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ Գերմանիայում: Իսկ նրանց, ում ձայնն ավելի բարձր է հնչում, Արեւմուտքում փորձում են այս կան այն հալածանքների ենթարկել: Խոսքն, օրինակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Չեխիայի նախագահ Միլոշ Զերմանի, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մասին է:

«Ռուսաստանը ցանկանում է ներգործել Մերձավոր Արեւելքի իրավիճակի վրա, իսկ Արեւմուտքը դրա հետ հաշտվել չի ցանկանում: Այդ պատճառով էլ փորձում է վերականգնել Մոսկվային ընդդիմացող հասարակական կարծիքը՝ Կրեմլին ագրեսոր անվանելով: Հստակ է, որ եթե Հալեպն ազատագրվի, Սիրիայի կառավարական բանակի վերհսկողության տակ գտնվող գոտին կընդունի թեկուզ ինչ-որ որոշակի ուրվագծեր»,- ընդգծել է Հարությունյանը:

Նշենք, որ Եվրախորհրդարանը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու հարցը, որը շարունակում է Սիրիայի պաշտոնական իշխանությունների խնդրանքով երկրին ռազմական օգնություն ցուցաբերել (արեւմտյան կոալիցիան այնտեղ առանց այդպիսի հարցման է գործում):