Ռուսաստանն ու Չինաստանը երկրորդ համատեղ հակահրթիռային վարժանքները կանցկացնեն եկող տարի, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները։

Ռուս եւ չինացի զինվորականներ առաջին անգամ նման վարժանքներ են անցկացրել մայիսին, մինչ ԱՄՆ–ը եւ Հարավային Կորեան բանակցություններ էին վարում Կորեական թերակղզում THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային համալիրներ տեղակայելու հարցով։

Մոսկվան եւ Պեկինը տագնապած են, որ համակարգի հզոր ռադարը կարող է սասանել երկու երկրների անվտանգությունը եւ չի նպաստի Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը։

Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարել էին, որ 2017–ին զորավարժությունների նոր փուլ է սկսվելու։