Ռուսաստանի նման հզոր երկիրը կարող է վտարանդի երկիր դառնալ, եթե շարունակի ներկա քաղաքականությունը։ Այս մասին, բրիտանական Telegraph–ի փոխանցմամբ, հայտնել է Բրրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը։

Նրա կարծիքով Ռուսաստանը չպետք է աջակցի Սիրիայի օրինական կառավարությանը։ «Ես շատ կցանկանայի Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույցեր տեսնել։ Որտե՞ղ է հանուն պատերազմի դադարեցման կոալիցիան։ Որտե՞ղ են նրանք»,- ասել էր Ջոնսոնը։

Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր․ «Ըստ երեւույթին Բորիս Ջոնսոնը խոսքից գործի է անցել ու կիրառել այն զենքը, որով սպառնում էր Ռուսաստանին, ամոթ է։ Մենք իրոք ամաչում ենք նրա փոխարեն»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։