Ճապոնական Տիբա քաղաքում անցնող CEATEC ցուցահանդեսի ժամանակ Honda ընկերությունը ներկայացրել է MC-β-ը՝ 3D տպիչով տպագրված առաջին ավտոմեքենան։

«Մոդելը միայն վարորդի համար է նախատեսված ու ունի փոքր բաժին բեռների համար։ Այս բնութագրերի շնորհիվ հրուշակեղենի Toshiyama ճապոնական ընկերությունը մտադիր է նոր էլեկտրամոբիլն օգտագործել իր թխվածքաբլիթները գնորդներին առաքելու համար»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին» ընկերության մամուլի հաղորդագրության տեքստը։

MC-β ավտոմեքենան ստեղծելու համար Honda-ն իր ջանքերը միավորել է Kabuku Inc ընկերության հետ, որը մասնագիտանում է նորարական ինժեներական լուծումների վրա։

MC-β р -ում վարորդի նստատեղը մեջտեղում է, ավտոմեքենան 600 կգ է կշռում, ունի 15 ձիաուժ հզորության էլեկտրաշարժիչ, կարող է զարգացնել մինչեւ 80 կմ/ժ արագություն, հայտնում է New Atlas պորտալը։

Ենթադրվում է , որ ավտոմեքենան կփորձակվի մոտ ժամանակներս։