ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է քաղաքական կուսակցությունների կառույցների դեմ ռուսական հաքերային հարձակումներին մի շարք հնարավոր պատասխաններ դիտարկել: Սպիտակ տունը նշել է, որ այդ գործողությունների մասին, հնարավոր է, բացահայտորեն չի հայտարարվի: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Հնարավոր պատասխանների շրջանակ գոյություն ունի, որոնք գտնվում են նախագահի տրամադրության տակ, եւ նա կդիտարկի պատասխանի համամասնական տարբերակը»,- նախագահի օդանավում լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Էռնեստը:

«Իհարկե, հնարավոր է, որ նախագահն ընտրի պատասխանի տարբերակ, որի մասին մենք երբեք չենք հայտարարի»,- ընդգծել է Էռնեստը: