Եմենում սգո արարողության ժամանակ հասցված ավիահարվածների մասին հաղորդագրություններից հետո ԱՄՆ իշխանությունները մտադիր են վերանայել Սաուդյան Արաբիային օգնության ծրագրերը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Անցած հանգստյան օրերին իրականացված հարձակումների լույսի ներքո մենք մտադիր ենք լրացուցիչ վերանայել օգնության ծրագրերը, որոնք տրամադրվում են Սաուդյան Արաբիային: Գործընթացը սկսվել է»,- լրագրողներին ասել է Քիրբին:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն մշտապես վերանայում է օտար պետություններին օգնության իր ծրագրերը: «Վերջին ամիսներին դա վերաբերել է նաեւ Սաուդյան Արաբիային, եւ մենք այդ մասին հրապարակային ասել ենք»,- ասել է նա: