Աթենքի կենտրոնում գրախանութում պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոոչելով Associated Press-ը:
Պայթյունից կարճ ժամանակ առաջ անհայտ անձը զանգահարել է թերթի խմբագրություն եւ լրատվական կայք՝ հաղորդելով տեղադրված ռումբի մասին:
Պայթյունի ալիքը վնասել է գրախանութը, մոտակա բնակարանների ապակիներն ու հարեւանությամբ կայանված ավտոմեքենաները:
Հունաստանում կանոնավորապես պայթյուններ են տեղի ունենում բանկերի եւ քաղաքական գործիչների գրասենյակների հարեւանությամբ, սակայն հազվադեպ են վնաս հասցնում մարդկանց:




























