Երկու ամերիկուհիներ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ:
The New York Times-ը հրապարակել է 74-ամյա Ջեսիկա Լիդսի պատմությունը, որը շուրջ 35 տարի առաջ օդանավում հայտնվել է Թրամփի կողքին: Նա նշել է, որ Թրամփը սկսել է դիպչել իր կրծքին եւ փորձել է ձեռքը կիսաշրջազգեստի տակ տանել: Ըստ DW-ի՝ Լիդսն ասել է, որ նա «նման էր ութոտնուկի, նրա ձեռքերն ամենուր էինն»:
Իսկ Ռեյչել Քրուքսը պնդում է, որ 2005 թվականին, երբ ինքը 22 տարեկան էր, աշխատել է Մանհեթենի Trump Tower-ում գործող ընկերություններից մեկում եւ շենքի տիրոջը հանդիպել վերելակում: Իմանալով, որ իր ընկերությունն աշխատում է Թրամփի հետ՝ նա ներկայացել է մեկնել ձեռքը, բայց սեղմելով՝ Թրամփն այն բաց չի թողել, այլ սկսել է համբուրել, նախ՝ այտը, հետո՝ «ուղիղ բերանը»:
NYT-ի թղղթակցի հետ հեռախոսազրույցում «չափազանց անհանգստացած» Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ «ոչ մի նման բան չի եղել», միաժամանակ կոպտորեն հայհոյելով լրագրողուհուն: Նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը պարբերականին մեղադրել է նախագահի թեկնածուի դեմ «ամբողջությամբ կեղծ եւ համակարգված հարձակում» կազմակերպելու մեջ:




























