Ամերիկյան զինվորականները Եմենում հրթիռային հարվածներ են հասցրել ռադիոտեղորոշիչ երեք կայանի ուղղությամբ, որոնք հուսի ապստամբների վերահսկողության տակ են գտնվում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

«Այս սահմնափակ հարվածները հասցվել են որպես ինքնապաշտպանական միջոց՝ ի պաշտպանություն մեր անձնակազմի, մեր նավերի, ինչպես նաեւ նավարկության ազատության այս կարեւոր ծովային շրջանում»,- հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը:

Նա պարզաբանել է, որ այս հարվածները պատասխան էին Կարմիր ծովում ամերիկյան «Մեյսոն» հածանավի ուղղությամբ հուսիների կողմից առնվազն երեք հրթիռի արձակմանը:

ԱՄՆ-ն Եմենի տարածքում առաջին անգամ է ուղղակի հարվածներ՝ այս երկրում զինված հակամարտության սկզբից ի վեր: