Հոկտեմբերի 21-ին Քիմ Քարդաշյանը կնշի իր 30-ամյակը, սակայն որոշելով չսպասել այդ տարեդարձին, աշխարհիկ վագրուհին Լաս Վեգասում հավաքել է իր ընկերներին երեկոյի: «Ես ինքս ինձ չեմ խաբի. 30 տարին արդեն ծերություն է»,- միջոցառման սկզբում հայտարարել է Քիմը:
Ի դեպ, նա պարզապես հրաշալի տեսք է ունեցել` Ջոն Ռիչմոնդի հագուստի մեջ (սիրելի քույրիկների նվերն է) եւ 25 տարեկանից բարձր նրան ոչ ոք չէր տա:
Խոսելով նվերների մասին, Քարդաշյանը խոստովանել է, որ ոչնչից իրեն չի զրկում: «Այս տարի ես ինձ կնվիրեմ շքեղ Rolls-Royce: Ես շատ եմ աշխատել եւ արժանի եմ դրան»,- ասել է Քիմը:
Հոբելյարն ու նրա հյուրերը վայելել են ասիական խոհանոցի ուտեստներ Լաս Վեգասի ամենաթանկ գիշերային ակումբներից մեկում: Ընդ որում, ակումբի ղեկավարությունը նույնպես նվեր է պատրաստել աստղի համար` ադամանդե ականջօղեր:
Համեղ ուտելիքները ճաշակելուց հետո ներկաներն սկսել են կարաոկե երգել: Քիմը, նրա ընկերներն ու հարազատները իջել են պարային հրապարակ, իսկ միջոցառումն ավարտվել է միայն առավոտյան, հաղորդում է «Գլամուրային» պորտալը:




























