Ֆրանսիայի Կալե նավահանգստում ներգաղթյալները բռնաբարել են թարգմանչուհուն, հայտնում է Yahoo! Actualités–ը։
38-ամյա կինն այնտեղ աշխատում էր լրագրողի հետ, որը France 5–ի համար ռեպորտաժ էր պատրաստում «Ջունգլի» անվանումով հայտնի փախստականների ճամբարի մասին։ Լրագրողի եւ թարգմանչի վրա 3 աֆղան տղամարդ էր հարձակվել։ Տուժած կինը նույնպես ծագումով Աֆղանստանից էր։
Դատախազությունից հայտնել են, որ ներգաղթյալները փորձել են նկարահանող խմբից խլել տեսախցիկը, իսկ հետո նրանցից մեկը, դանակով սպառնալով, բռնաբարել էր թարգմանչուհուն։ Իսկ նրա կողմնակիցներն այդ պահին բռնել էին լրագրողին։
Երբ չարագործները դիմել էին փախուստի, լրագրողը գործընկերուհուն տարել էր ոստիկանություն։ Կնոջը զննել է նաեւ բժիշկը։ Իրավապահները փնտրում են չարագործներին։




























