Չինաստանը աջակցում է երկրում կայունության ապահովմանն ու ահաբեկչության դեմ պայքարին ուղղված Իրաքի կառավարության ջանքերին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, հայտնում է «Սինհուան»։

«Մենք Իրաքին մաղթում ենք կարճ ժամկետներում ապահովել ազգային անվտանգությունն ու կայունությունը»,- հավելել է Խուա Չունյինը, մեկնաբանելով ԻՊ զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությունը։