Ուկրաինան ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթով արգելել է ռուսական վճարման համակարգերի գործունեությունը Ուկրաինայի տարածքում։ Համապատասխան հրամանը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։
Մասնավորապես հրամանով արգելք է սահմանվում Ուկրաինայում «Զոլոտայա Կորոնա», «Կոլիբրի», «Լիդեր միջազգային գումարային փոխանցումներ», «Յունիսթրիմ» վճարման համակարգերի համար։ Փաստաթղթի համաձայն պատժամիջոցները կանդրադառնան ընդամենը 271 ռուսական ընկերությունների ու 682 ֆիզիկական անձանց վրա։




























