Հաջորդ շաբաթ Երեւանում կանցնի ԵՄ ու Հայաստանի միջեւ բանակցությունների նոր փուլը։ Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պիոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով, դա շատ կարեւոր փուլ է լինելու։ «Եւ ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ պատրաստվում են վճռորոշ առաջընթաց գրանցել»,- նշել է Պիոտր Սվիտալսկին։
Հիշեցնենք, որ մոտ ժամանակներս կկայանա Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը։




























