Փարիզի վարչական դատարանի վճռով գրեթե 100 հազար եվրո փոխհատուցում պետք է վճարվի անշարժ գույքի գործակալին, որը ընկել է վատ վերանորոգված ճամփեզրին ու կոտրել ոտքը, հայտնում է Le Figaro–ն։
Փոխհատուցման չափը որոշվել է ՝ հաշվի առնելով, թե որքան գումար է կորցրել գործակալը կոտրվածքի պատճառով մի քանի շաբաթ աշխատանքից բացակայելու, իսկ հետո էլ վեց ամիս դժվարությամբ տեղաշարժվելու հետեւանքով։
Դեպքը տեղի էր ունեցել 2013-ի սեպտեմբերի 23-ին ՝ կինը սայթաքել էր, ընկել ու կոտրել ոտքը։
Փարիզի իշխանությունները արդեն ընդունել են իրենց պատասխանատվությունը կատարվածի համար ու տուժածին 5 հազար եվրո փոխհատուցում առաջարկել։ Նա էլ իր հերթին՝ համարելով, որ այդ գումարը բավարար չէ, դիմել էր դատարան՝ պահանջելով 200 հազար եվրո։ Փաստորեն դատարանը նրա պահանջած գումարը կրկնակի նվազեցրել է։




























