Իրաքը չի ցանկանում Թուրքիայի հետ ուղիղ բախումների գնալ իր տարածքում այդ երկրի զինվորականների գտնվելու պատճառով ու պահանջում է, որ Անկարան վերանայի իր դիրքորոշումները, հայտնել է Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թուրքիայի պետք է վերանայի իր դիրքորոշումները; Մենք նորմալ հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ, ու չենք ուզում, որ գործը հասնի բախումների։ Բայց Թուրքիայի համար Իրաք մտնելը էքսկուրսիա չէ»,- ասել է Իրաքի վարչապետը։
Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել էր Բաղդադ ու բանակցել Իրաքում թուրք զինվորականների տեղակայման հարցի շուրջ, սակայն Իրաքի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ բանակցությունները արդյունավետ չեն եղել




























