Քալիֆորնիայի Օքլենդ քաղաքի հիվանդանոցում տղամարդն ինքնաշեն ռումբ է պայթեցրել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:
Քաղաքային ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Հաշմանդամի սայլակով տղամարդը գործի է դրել երկաթե խողովակից պատրաստված ինքնաշեն պայթուցիկը: Նրա գործողությունների պատճառները պարզվում են:
Հիվանդանոցի այցելուների, հիվանդների եւ բուժանձնակազմի շրջանում տուժածներ չկան:




























