Նավթի համաշխարհային գները առաջիկա 5 տարում չեն հատի բարելի դիմաց 60 դոլարի շեմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի տնտեսության վերաբերյալ զեկույցը։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ 2017–ին նավթի գինը 43 դոլարից կհասնի 51 դոլարի։
ԱՄՀ–ն կանխատեսում է, որ նավթի գների աճի հաշվին նավթ արտահանող երկրները Մերձավոր Արեւելքում առաջիկա 5 տարիներին կբախվեն բյուջեի ավելի քիչ դեֆիցիտին, սակայն տնտեսության աճը դեռեւս ցածր մակարդակի վրա է մնալու։

ԱՄՀ նախորդ կանխատեսումների համաձայն՝ 2021–ին նավթի մեկ բարելը պետք է արժենա 50 դոլար։