Յուտայի նահանգապետի թեկնածու Մայք Վայնհոլցը հանդես է եկել մարիխուանայի օրինականացման օգտին այն բանից հետո, երբ նրա կինը խոստովանել էր, որ իրենց ընդհանուր տանը թմրանյութ է պահել, փոխանցում է BBC–ն։
Հատուկ հրավիրված մամուլի ասուլիսին Դեմոկրատական կուսակցության թեկնածուն հայտարարել էր, որ մարիխուանան թեթեւացնում էր իր կնոջ անտանելի ցավերը, որոնց պատճառով նա երբեմն օրերով պառկում էր անկողնում։ «Ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր ամենասիրելի անձնավորությունը ստիպված լիներ նման ընտրություն կատարել։ Դուք կպատմեի՞ք ոստիկանությանը։ Դուք կպահանջեի՞ք, որ նա հրաժարվի մարիխուանայից եւ շարունակի ապրել ցավերի մեջ»,– լրագրողներին դիմել է նահանգապետի թեկնածուն։
Դրանից մի քանի ժամ առաջ 61-ամյա Դոննա Վայնհոլցը խոստովանել էր, որ մարիխուանա է պահել։ Նրանց տանը 900 գ մարիխուանա էին գտել։




























