Հայաստանը կերկարաձգի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը: Համապատասխան որոշումը հավանության է արժանացել Կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում:

2000 թվականին ստորագրված համաձայնագիրը կերկարաձգվի եւս 7 տարով: Կողմերը կխոչընդոտեն միջուկային զենքի, ինչպես նաեւ դրա հետ անմիջականորեն կապված նյութերի, տեխնոլոգիաների, գիտելիքների, քիմիական եւ կենսաբանական զենքի տարածմանը:

Այդ գործում աջակցություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ն, ըստ անհրաժեշտության, Հայաստանին սարքեր եւ տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ խորհրդատվություն է տրամադրում: