Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի արվարձաններից մեկում գործազուրկ տղամարդը, որի մոտ «Իսլամական պետության» թռուցիկներ են գտել, հարձակվել է ոստիկանության վրա։ Միջադեպից տուժել է 3 ոստիկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ոստիկանության ներկայացուցիչ Ավի Սեթիյոնոն հայտնել է, որ հարձակվողին չեզոքացրել են ոտքի վրա կրակելով, իսկ հետո՝ ձերբակալել։ Տուժած ոստիկանները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։
Հարձակվողը եղել է 21-ամյա Սուլթան Ազիանզահը, որը Արեւմտյան Յավայի նահանգում գործող իսլամիստական խմբավորման անդամ է։ Նրանից առգրավել են դանակ, 2 մաչետե, պայթուցիկ սարք եւ ԻՊ խորհրդանիշերով թռուցիկներ։




























