Էլեկտրոմոբիլներ արտադրող Tesla Motors ընկերությունը այսուհետ թողարկված բոլոր իր մեքերաներում կտեղադրի ամբողջությամբ ինքնակառավարվող համակարգ: Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում:

Սկսած հոկտեմբերի 20 –ից՝ Tesla-ի թողարկած բոլոր մեքենաները՝ այդ թվում նաեւ Model 3-ը,  կթողարկվեն նոր համակարգով: Ինքնակառավարվող համակարգով մեքենան զինված է 360 աստիճան տեսադաշտ ունեցող եւ 250 մետր շառավղով ութ տեսախցիկներով, ինչպես նաեւ՝ 12 ուլտրաձայնային կատարելագործված սենսորներով եւ ֆրոնտալ ռադարով, որն ի վիճակի է ստաբիլ աշխատել՝ անկախ եղանակային պայմաններից: Նոր համակարգով աշխատելու համար Tesla-ն թարմացրել է մեքենայի համակարգիչը՝ հզորացնելով այն 40 անգամ:

Ինչպես նշում են ընկերությունում, նոր համակարգը ապահովում է ավելի բարձր անվտանգության մակարդակ՝ քան վարորդը:

Ընկերության տնօրեն Էլոն Մասկը խոստանում է մոտակա ժամանակում ներկայացնել Tesla նոր մեքենաների տեսագրությունը քաղաքային միջավայրում երթեւեկելիս:

Ասուլիսի ժամանակ Մասկը նշել է, որ 2017 թվականի վերջին Tesla մեքենաները կկարողանան առանց վարորդի որեւէ մասնակցության երթեւեկել Նյու Յորքից Լոս Անջելես: Նրա խոսքով մրցակից ընկերությունները նման հնարավորություններ կներկայացնեն միայն 2019 կամ 2021 թվականներին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի տեղի էր ունեցել Tesla  մեքենայի մասնակցությամբ մահվան ելքով առաջին վթարը:  2016 թվականի մայիսին Ֆլորիդայում մեքենան, չհասցնելով արգելակել, մտել էր բեռնատարի տակ: 40-ամյա վարորդ Ջոշուա Բրունը տեղում մահացել էր: Վթարի պատճառը դեռ պարզված չէ, սակայն մասնագետները պնդում են, որ մեքենան անթույլատրելի արագությամբ է երթեւեկելիս եղել: Ներկա պահին ԱՄՆ-ում դեռ շարունակվում է ՃՏՊ-ի հետաքննությունը: