ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, չնայած հոկտեմբերի 20-ին մաղող անձրեւին, դուրս է եկել Սպիտակ տան բանջարանոց, որպեսզի բերք հավաքի։ Առաջին լեդին ռեզինե երկարաճիտ կոշիկներով կարտոֆիլ եւ դդում է հավաքել։

Նրան օգնել են տասնյակ դպրոցականներ, որոնց ավանդաբար հրավիրում են բանջարանոցային սեզոնի փակման կապակցությամբ։ Այս տարի Սպիտակ Տան բերքը կշռել է ավելի քան 700 կգ։ Բերքով կկերակրվեն ինչպես տան մշտական բնակիչները, այնպես էլ նստավայրի հյուրերը։

Նշենք, որ նման կերպ Միշել Օբաման քարոզում է օգտագործել առողջ սնունդ: