Լիտվայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը 11-րդ ենթախմբում` Իսպանիայի, Իսրայելի, Լիտվայի եւ Հայաստանի հավաքականների մասնակցությամբ:

Այսօր, հոկտեմբերի 21-ին Հայաստանի թիմը երկրորդ հանդիպումն անցկացրեց եւ երկրորդ պարտությունը կրեց` 0:3 հաշվով Իսպանիայից: Առաջին տուրում Հայաստանի թիմը եւս 0:3 հաշվով պարտվել էր Իսրայելին: