Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայտնի են դարձել նժույգաթափքի եզրափակիչի մասնակիցները:
Աշխարհի ութ ուժեղագույնների թվում է նաեւ Ռոտերդամում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը: Հայ մարմնամարզիկը եզրափակիչ է դուրս եկել 7-րդ արդյունքով` 15,333:
Առաջին տեղով եզրափակիչ դուրս եկած հունգարացի Քրիստիան Բերկիի արդյունքն է 15,999: Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:




























