Այսօր, հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի Զենիթ – Հայդուկ հանդիպմանը նախորդել են թիմերի երկրպագուների բախումներ:
Մոտ 50 մարդ դիմակներով ներխուժել է խորվաթ մարզասերների հանգրվանած հյուրանոց եւ հարձակվել հյուրերի վրա: Խորվաթիայի չորս քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Բախմանը երկու կողմից 80 մարդ է մասնակցել:





























