Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 5-րդ տուրում Երեւանի Միկան ոչ ոքի` 3:3 հաշվով խաղաց Չեխիայի Նովի Բորի հետ եւ 9 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջատարը հինգ հաղթանակ տարած Ռուսաստանի Էկոնոմիստն է:

5-րդ տուր

Ջի թիմ, Նովի Բոր, Չեխիա – Միկա, Երեւան` 3:3

Վիկտոր Լազնիչկա – Լեւոն Արոնյան` 0,5:0,5

Զբինեկ Հրաչեկ – Վլադիմիր Հակոբյան` 0,5:0,5

Մատեուշ Բարտել – Գաբրիել Սարգսյան` 0:1

Ժիրի Ստոչեկ – Արման Փաշիկյան` 1:0

Յան Մարկոս – Հրանտ Մելքումյան` 0,5:0,5

Պետր Հաբա – Զավեն Անդրիասյան` 0,5;0,5

Էկոնոմիստ, Ռուսաստան – ՍՕԿԱՐ, Ադրբեջան` 4:2

Շախմատային ակումբ, Սանկտ Պետերբուրգ – Բիհաչ, Բոսնիա` 3,5:2,5

Վերդեր, Բրեմեն – Շախմատ-64, Մոսկվա` 2:4

Այսօր, հոկտեմբերի 22-ին, 6-րդ տուրում Միկայի մրցակիցը կլինի Էկոնոմիստը, որի կազմում հանդես են գալիս Պավել Էլյանովը, Եվգենի Տոմաշեւսկին, Եվգենի Ալեքսեեւը, Դմիտրի Անդրեյկինը, Ալեքսանդր Մոիսեենկոն եւ Հուա Նին:

Միկայի կանանց թիմը 5-րդ տուրում ոչ ոքի` 2:2 հաշվով խաղաց Ռուսաստանի ԱՎՍ թիմի հետ եւ 7 միավորով երրորդ տեղում է:

ԱՎՍ – Միկա` 2:2

Անտոանետա Ստեֆանովա – Էլինա Դանիելյան` 1:0

Կատերինա Լահնո – Հարիկա Դրոնավալի` 0,5:0,5

Նատալյա Պոգոնինա – Լիլիթ Մկրտչյան` 0,5:0,5

Մարիա Մուզիչուկ – Լիլիթ Գալոյան` 0:1