Հայաստանի  կառավարության, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID), «Կոկա-Կոլա» ընկերության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  (UNDP) աջակցությամբ իրականացվող «Անգին է ջրի կաթիլը…» ծրագրի շրջանակներում,  հոկտեմբերի 22-ին իրականացվել է շաբաթօրյակ-աղբահանություն:

Շաբաթօրյակին մասնակցել են Դիլիջանի բոլոր դպրոցների սովորողների, բժշկական պետական եւ Դիլիջանի պետական քոլեջների ուսանողների, «Արեւորդի» էկոլոգիական ակումբի սաների մասնակցությամբ: Մասնակցել են նաեւ մանկավարժներ, հաստատությունների տնօրինությունների ներկայացուցիչներ, բնակիչներ` ընդհանուր թվով շուրջ 250 հոգի:

Ծրագիրն իրականացնում է «Դիլնետ-սերվիս» հասարակական  կազմակերպությունը Դիլիջանի բնապահպանական տեղեկատվության (Օրհուս) կենտրոնի հետ համատեղ: Նախաձեռնության  նպատակը Աղստեւ գետի ափամերձ հատվածների աղբից  մաքրումն է:

Շաբաթօրյակ-աղբահանությանը մասնակցել են նաեւ Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) համայնքային զարգացման ծրագրի ղեկավար Բ.Բաբայանը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրի ղեկավար Ս.Սարգսյանը , Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության  գլխավոր տնօրեն Գ.Դանիելյանը,   Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության     շուկայական գործառնությունների մենեջեր Կ. Սարկիսյանը,  Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության    հասարակական  գործերի եւ հաղորդակցման տնօրեն Ա.Բրուտյանը:

Նախաձեռնությունը մեկնարկել է ժ. 11-ին, ավարտվեց ժ.14.00-ին: Բոլոր մասնակիցներին տրամադրվել են շապիկներ` հովանավոր կազմակերպությունների լոգոտիպերով,  աղբահանության համար նախատեսված այլ պարագաներ: Կենցաղային աղբից մաքրվել է նաեւ Աղստեւ գետի Բլդան գետի ափամերձ հատվածները, որոնք աղտոտվել էին հանգստացող անձանց կողմից: Աղբից մաքրվել են համայնքի Գետափնյա, Շահումյան, Ուսանողական, Կալինինի, Այգեստան, Կամո փողոցները, հարակից մայթերը, գազոնները եւ հանգստի համար նախատեսված վայրերը, որոնք տնվում աղտոտված վիճակում: