«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ
1.Զովունի գյուղը սնող պոմպակայանում առաջացած տեխնիկական խնդրի հետեւանքով ջրամատակարարումը դադարեցվել է Զովունի գյուղում: Ընկերությունը ձեռնարկել է անհրաժեշտ վթարավերականգնողական աշխատանքները, որոնք նախատեսված է
ավարտել վաղը` հոկտեմբերի 23-ին: Ջրամատակարարման վերականգնումը նախատեսվում է նույն օրն երեկոյան:
Մինչ այդ, ընկերությունը Զովունի գյուղի ջրամատակարարումն իրականացնում է ջրբաշխիչ մեքենաներով:
2. շինարարական աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Նորք-Մարաշ եւ Ավան վարչական շրջաններ,
Նոր-Նորք վարչական շրջանի 1, 2, 3, 6, 7, 9-րդ զանգվածներ, իսկ 4, 5, 8 զանգվածներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով,
Էրեբունի վարչական շրջանի Սարի-թաղի փողոցներ, Վարդաշենի հանրակացարաններ, Մուշավան թաղամաս,
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



























