Հայտնի է դարձել 2011թ. հունվարի 14-ից 30-ը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայանալիք շախմատային Կորուս սուպերմրցաշարի մասնակիցների կազմը:

Մրցաշարին կմասնակցեն համաշխարհային դասակարգման առաջին տասնյակի հինգ գրոսմայստերներ. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան), Լեւոն Արոնյան (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկ եւ Ալեքսանդր Գրիշչուկ (երկուսն էլ Ռուսաստան), հաղորդում է Сorus Chess-ը: