Խարկովում ավարտվեցին բռնցքամարտի Եվրոպայի գավաթի առաջին խաղարկության երրորդ տեղի համար մենամարտերը: Հայաստանը երեք բրոնզե մեդալի հնարավորությունն էլ չօգտագործեց: 49 կգ քաշային կարգում Հովհաննես Դանիելյանը 2:9 հաշվով պարտվեց ուկրաինացի Դենիս Շկարբոյին, 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1:6 հաշվով տանուլ տվեց ռուսաստանցի Պավլո Բիկովին, 52 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանն էլ հրաժարվել է շարունակել պայքարը ռուսաստանցի Գաիրբեկ Գերմախանովի հետ մենամարտում:

Երեկոյան ռինգ դուրս կգան եզրափակիչի մասնակիցները: 64 կգ քաշային Վլադիմիր Հայրապետյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Վյաչեսլավ Կիսլիցինը, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը կմենամարտի ուկրաինացի Եվգենի Խիտրովի հետ: