Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա վերջին միջազգային հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին Եմենում այդ երկրի ազգային թիմի հետ:
ՖԻՖԱ-ի օրացույցում նոյեմբերի 17-ը ազգային հավաքականների ընկերական հանդիպումների պաշտոնական օր է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Եմենի գործընկերների հետ արդեն ձեռք է բերել գրավոր պայմանավորվածություն:
Այս պահին Եմենի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 117-րդ տեղում է:




























