Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը Դանիայի ազգային առաջնության 13-րդ տուրում դարձյալ գոլի հեղինակ է դարձել: Բրոնդբյուի հետ խաղում Ռանդերսը պարտվել է 1:2 հաշվով: Մովսիսյանը հաշվի տարբերությունը կրճատել է հանդիպման վերջին րոպեին:

Մովսիսյանը հինգերորդ գնդակն է խփել Դանիայի այս տարվա առաջնությունում: Ռանդերսը 13 միավորով նախավերջին տեղում է: