Լիտվայում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը 11-րդ խմբում` Իսպանիայի, Իսրայելի, Լիտվայի եւ Հայաստանի հավաքականների մասնակցությամբ:
Վերջին տուրում Հայաստանի պատանիները 1:0 հաշվով պարտության մատնեցին Լիտվայի ֆուտբոլիստներին եւ գրավեցին երրորդ տեղը: Հաջորդ փուլ դուրս եկավ Իսպանիայի թիմը, որը երեք հաղթանակ տարավ: Երկրորդ տեղում իսրայելցիներն են:



























