Այսօր, հոկտեմբերի 26-ին, առավոտյան Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի «Զեելայֆ» ակվարիումում սատկել է հռչակավոր ֆուտբոլային գուշակ, ութոտնուկ Պաուլը:
Հիշեցնենք, որ ութոտնուկ Պաուլը ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ճիշտ էր գուշակել Գերմանիայի հավաքականի բոլոր արդյունքները: Ութոտնուկը նաեւ ճիշտ էր գուշակել աշխարհի չեմպիոնին եւ բրոնզե մեդալակրին:




























