Մոսկվայի քաղաքային դատարանը չի չեղարկել խաբեության համար չորս տարով դատապարտված հայ մեծահարուստ Լեւոն Հայրապետյանի ունեցվածքի կալանքը։ «Ռոսբալտի» փոխանցմամբ կալանքի տակ են ձեռներեցի բնակարանն ու բանկային հաշիվները։

Լեւոն Հայրապետյանին մինչ այդ ընդհանուր ռեժիմի գաղութում չորս տարվա ազատազրկման են դատապարտել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար խաբեության վերցնելու համար։ Դատախազը պահանջում էր ձեռներեցին ազատազրկել յոթ տարով։

Քննության վարկածում, 2010-ին Հայրապետյանն իր փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին խաբել էր Բաշկիրիայի նախկին սենատորի մորը՝ Տամարա Իզմեստեւային, խոստանալով փողով ապահովել նրա որդու համար ավելի մեղմ դատավճռի կայացում։