ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանն արդեն 17-րդ օրը հացադուլի մեջ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Էմին Բեգլարյանը: Նա նշեց, որ դեկտեմբերի 18-ին է զրուցել  իր պաշտպանյալի հետ, սակայն, չի կարող ասել՝ ինչ պահանջով:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրում է արդեն 18 տարի: