Չինաստանում սկսել է գործել աշխարհում ամենաերկար արագընթաց երկաթուղիներից մեկը, հայտնում է China Railway Corporation-ը:

Շանհայ եւ Կունմին (Յունանի նահանգ) քաղաքների միջեւ ձգվող երկաթուղագծի երկարությունը կազմում է 2 հազար 252 կմ, որն անցնելու ժամանակը կրճատվել է 34 ժամից մինչեւ 11 ժամ: Գնացքների առավելագույն արագությունը կազմում է ժամում 330 կմ: Երկաթուղագծի վրա ընդամենր 10 կայարան կա:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Չինաստանում ամենաերկար արագընթաց երկաթուղագիծը Պեկինն ու Գուանչժոուն կապող երակթուղին է, որի երկարությունը կազմում է 2 հազար 298 կմ, այն շահագործման է հանձնվել 2012 թվականին:

Սեպտեմբերին հաղորդվել է, որ Չինաստանում արագընթաց երկաթուղագծերի երկարությունը անցել է 20 հազար կմ-ից: Ներկայումս Չինաստանը տնօրինում է աշխարհում ամենազարգացած արագընթաց երկաթուղագծերի ցանցին: Իշխանությունները ծրագրել են, որ 2020 թվականին դրանց երկարությունը պետք է մեծանա մինչեւ 30 հազար կմ, իսկ 2025 թվականին՝ մինչեւ 38 հազար կմ: