Սերբիան նախաձեռնում է Հայաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման գործընթաց:

Սերբիայի վիզային քաղաքականությունը քննարկվել է դեկտեմբերի 27-ին Բելգրադում՝ կառավարության նիստի ժամանակ: Որոշում է ընդունվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար վիզաների չեղարկման գործընթաց սկսել, հայտնում է b92.net-ը:

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սերբիայի հետ կնքված սովորական անձնագրեր ունեցողների համար մուտքի վիզաների չեղարկման մասին համաձայնագրին: