Ամերիկահայ գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ամուսնանում է աշխարհի երկրորդ թենիսիստուհի, «Մեծ սաղավարտ» մրցաշարերի 22 –ակի հաղթող ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հետ։
Սերենան ընդունել է Ալեքսիսի ամուսնության առաջարկը։ Այս մասին Օհանյանը հայտնել է իր Facebook –յան էջում՝ վկայակոչելով ապագա կնոջ հրապարակումը Reddit–ում։ «Նա ասել է «այո»,- գրել է Օհանյանը։





























